15 Հունիսի, 2020
 Այսօր օրվա երկրորդ կեսին  «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրելու։ Նիստին կքննարկվեն երեկ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ և դրա հետ կապված այլ հարցեր: Դրա հետ մեկտեղ այսօր՝ 16:00-ին տեղի կունենա Աժ հատուկ նիստ, որի ժամանակ պետք է հաստատվի վաղը մեկնարկելիք նստաշրջանի օրակարգը:

Օրակարգը հաստատվում է միայն ԱԺ խորհրդի որոշմամբ, որի կազմում կրկին մեծամասնություն են կազմում իմքայլականները: Եվ արդեն հստակ է, որ ԱԺ խորհրդի նիստի օրակարգ է բերվելու նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Եվ արդեն հստակ է, որ գլխավոր դատախազը վաղը կներկայացնի Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկը, որն էլ կքննվի հենց վաղը: ԱԺ կանոնակարգ-օրենքն ասում է, որ այդ միջնորդությունները պետք է քննվեն հերթական նիստերի ժամանակ և վաղն էլ հերթական նիստ է:  Բացի այդ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասով որոշումն արդեն կայացված է և միջնորդությունը կքննվի վաղը:

Մանրամասները՝ ArmLur.am-ում:

kotayk

Լրահոս