21 Հուլիսի, 2020
 Նկատե՞լ եք, որ մենք չափի զգացումը, երկրորդականը առաջնայինից տարբերելու ունակությունը կորցրած ժողովուրդ ենք։

Հիմա, երբ ՌԴ-ում հայկական ծիրանի ռազմահայրենասիրական պոռթկումն ավարտվեց, ուզում եմ շատ անկեղծ հարց տալ՝ ժողովուրդ ջան, դուք ինչի էիք՞ սեղան գցել Մոսկվայի փողոցներում ու զուռնա դհոլով քեֆի վերածել լրջագույն պրոբլեմը, որը դեռ շարունակում ա մնալ չլուծված։

Ինչի էիք՞ պարում Մոսկվայի փողոցներում, երբ թշնամին 30 տարվա մեջ առաջին անգամ ռմբակոծեց Հայաստանի Հանրապետության տարածքն ու մարսեց։ Երբ մեր զոհված զինվորների դիակները դեռ չէի սառել, որպես ինչ էիք պարում՞՞:

Ցույց տվեցիք, որ միասնական ազգ ենք, սպառեցիք ապրանքը, շատ ապրեք։ Բայց ինչի՞ վերածեցիք արևելյան շուկայի։

Մեկդ հարցդ տվեց, թե ուր էր պետությունը՞։ Ու ոնց ստացվեց, որ հայկական գյուղմթերքը սկսեց իրացվել ադրբեջանական շուկաներում։ Ինչի Փաշինյան Նիկոլը իր տգիտության ու կոմպլեքեսների պատճառով քանդեց «Սպայկան», որը առաջ հայկական ողջ գյուղմթերքը հանձնում էր ռուսական «Մագնիտ» սուպերմարկետների ցանցին, ոչ թե հարստացնում էր ադրբեջանական շուկաների տերերին՝ կանգնելով սենց խնդիրների առաջ։

Գործարարներն ու ռուսաստանաբանակ հայերը օգնեցին լուծել խնդիրը էս անգամ, բա հաջորդ անգամ ինչ ա լինելու՞։

Ինչի՞ ա ամեն ինչ վերջում դառնում «Արտուշ պապի»։ Երբ պրոցեսի կեսից մոռացվումա խնդիրն ու նպատակը, իսկ բովանդակությունը պարտվում ա ձևի։ Մտածե՞լ եք սրա մասին։

Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Zham.am

kotayk

Լրահոս