18 Մարտի, 2017

 Արման Սահակյանն այսօր պիտի ժամը 16 :00-ին պետք է հանդիպեր Աջափնյակի 16 թաղամասի երկրորդ շղթայի քաղաքացիների հետ, սակայն երեկոյան ժամը 22:30 զանգահարել են բոլոր դպրոցի ուսուցիչներին և ասել, որ չգան, քանի որ հանդիպում չի լինելու: Իսկ թե ինչն է պատճառը, որ հանդիպումը չի կայանալու, չի մանրամասնվել:

Հիշեցնենք, որ նախօրեին ԲՀԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Աջափնյակ համայնքում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել և փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ՝ մատուցելով արջի հերթական ծառայությունը: «Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը և նրա թիմը այլևս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին և թմրամոլներին»,-ասված էր հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ երեկ Վահան Կարապետյանը ոստիկանությունում բացատրություն էր տվել և ասել, որ ընկել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/667909/

kotayk

Լրահոս