22 Մայիսի, 2020

Նա մասնավորապես հայտնում է․ « Սյունիքի մարզային քննչական բաժնում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և նրա մերձավորների կողմից մի շարք անօրինական գործողություններ կատարելու մասով քննվում է 2 տարբեր քրեական գործեր: Առաջինը վերաբերում է 2020թվականի միջադեպին, որի ժամանակ Գ.-ին ապօրինի ազատությունից զրկելով օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով բռնության էին ենթարկել վստահորդիս՝ Գ. Հ., արդյունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրնսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 322 հոդվածի 2-րդ մասով և Գուրգեն Հ.-ն ճանաչվել է տուժող:

21.05.2020թվականին վարույթն իրականացնող մարմնի կողմից կազմակերպվել էր առերս հարցաքննություններ տուժող Գ. Հ.-ի և 5 վկաների միջև: Առերես հարցաքննվող վկաներից առաջինը, ով նախապես համապատասխան կարգով ծանուցվել էր տվյալ օրը համապատասխան ժամին առերեսմանը մասնակցելու համար՝ չներկայանալով ծանուցմամաբ նշված ժամին՝ բերման ենթարկվեց և միայն բերման ենթարկվելուց հետո խնդրեց հետաձգել առերես հարցաքննությունը, առերեսմանը փաստաբանով ներկայանալու պատրվակով: Տվյալ վկային բերման ենթարկելուց հետո մյուս 4 վկաները հերթականությամբ ներկայացան և նույն պատրվակով, նույն բովանդակությամբ դիմումներ ներկայացրեցին որի հետևանքով առերես հարցաքննությունները հետաձգվեց, Ինչ վերաբեում է սույն գործին առնչվող երկրորդ քրեական գործին, որը վերաբերում էր տուժողի կնոջ հարազատների բնակարանի փաստաթղթերում պաշտոնական կեղծիք կատարելուն, ապա նշեմ, որ կադաստրային գործի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել էր ակնառու կեղծիք, որը պարունակում էր քրեական օրենսգրքի 314 հոդվածի հատկանիշներ՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը:

Սյունիքի մարզային քննչական բաժնում հարուցվել է և քննվում է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի հատկանիշներով, կատարվել են մի շարք քննչական գործողություններ: Այսինքն արդեն հիմքեր կան ենթադրելու, որ վերը նշված 5 վկաները ուղորդվում են Գորիսի քաղաքապետի կողմից » ,- նշում է փաստաբանը։

kotayk

Լրահոս