2 Հուլիսի, 2021

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան իր մոտ է հրավիրել «Պատիվ ունեմ» դաշինքի՝ խորհրդարան անցած պատգամավորության 7 թեկնածուներին՝ ԱԺ գնալուց առաջ քննարկելու իրենց անելիքները և մարտավարությունը։

Առաջին յոթնյակն այս տեսքն ունի․ Արթուր Վանեցյան, Տարոն Մարգարյան, Աննա Մկրտչյան, Իշխան Զաքարյան, Հայկ Մամիջանյան, Թագուհի Թովմասյան և Տիգրան Աբրահամյան։ Հանդիպումը նշանակված էր ուշ երեկոյան․ առաջիկայում կտեղեկացնենք մանրամասների մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս