17 Օգոստոսի, 2021

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակված Տիգրան Սահակյանը հայտնվել է «կոտրած տաշտակի» առաջ։

Բանն այն է, որ դատարանի նախագահ դառնալուց հետո վերջինս Վազգեն Ռշտունուց պահանջել է օր առաջ ազատել աշխատասենյակը։ Սակայն դատարանի նախագահը գտնվել է արձակուրդի մեջ, իսկ նրա աշխատակիցները հրաժարվել են աշխատասենյակը ազատել մինչեւ նրա վերադարձը։ Երբ Սահակյանը համառել է, Ռշտունու նյարդերը տեղի են տվել, վերջինս վերադարձել է, քանդել ամբողջ աշխատասենյակում իրականացրած էլիտար վերանորոգումը եւ աշխատասենյակը հանձնել զրոյական վիճակում։

Դատարանի նախագահ դառնալուց հետո Վազգեն Ռշտունին հայտնի կազմակերպություններից մեկին պատվիրել էր իր աշխատասենյակի վերանորոգումը եւ կահավորումը։ Շքեղ եւ բավականին հարմարավետ աշխատասենյակ էր սարքել, ամբողջ ծախսերը հոգացել իր անձնական միջոցներից։ Գուցե հենց այդ վիճակում էլ նա աշխատասենյակը հանձներ իր հաջորդին՝ Տիգրան Սահակյանին, եթե վերջինս նման շտապողական եւ անհանդուրժող վարքագիծ չդրսեւորեր։

Վերջիվերջո, քանդված «շրիշակները» (պլինդուս) եւ «վարդակները» Ռշտունին որեւէ տեղ դժվար օգտագործի, իսկ Սահակյանը այժմ ստիպված պետք է լինի աշխատասենյակը իր միջոցներով վերանորոգել կամ էլ աշխատել նման պայմաններում։

 

kotayk

Լրահոս