18 Մարտի, 2021

Մոսկվայում կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքին:

Հիշեցնենք, որ Գրիգորյանն ու Օվերչուկը Հայաստանի եւ ՌԴ-ի ներկայացուցիչներն են հայ-ադրբեջանական հաղորդակցության ուղիների եռակողմ հանձնաժողովիմ: Այն պետք է մինչեւ մարտի 1-ը ներկայացների իր վերջնական եզրակացությունը պետությունների ղեկավարներին, սակայն այն դեռ չկա: Գրիգորյանի գրասենյակից, ի պատասխան մեր հարցմանը, հայտնեցին, որ լրացուցիչ աշխատանքներ են ի հայտ եկել, եւ եթե այդպես է, հազիվ թե այդ թեման Գրիգորյան-Օվերչուկ հանդիպման օրակարգից դուրս մնար:

kotayk

Լրահոս