8 Հունիսի, 2020

Այսօր՝ հունիսի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ԳՇ պետի պաշտոնում է նշանակվել գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2016 թվականի հուլիսի 7-ին:

Գործունեություն

Զբաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:

Զբաղեցրել է 51191 զորամասի հրամանատարի պաշտոնը:

Զբաղեցրել է 68617 զորամասի հրամանատարի պաշտոնը:

Զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:

Զբաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:

ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:

ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Սովորել է Իջևանի N5 միջնակարգ դպրոցում:

Սովորել և ավարտել է ք.Երևանի N147 միջնակարգ դպրոցը:

Սովորել և ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ:

Սովորել և «ոսկե» մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան:

Սովորել և գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների

1988 – 1990թթ. – Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող:

1990 – 1993թթ. – Մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը Իջևանի §Սարոյի¦ ջոկատի կազմում:

1993 – 1998թթ. – Ծառայել է 51191 զորամասում զբաղեցնելով գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի օգնականի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնները:

1994թ. – Մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է:

Պարգևներ

Մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու, զորամասերը և զորամիավորումները հաջողությամբ ղեկավարելու, Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործում անձնական մեծ ավանդի համար պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայության», «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան»,  «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան» գերատեսչական, «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանների, «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալներով, ինչպես նաև ՀՀ Վարչապետի հուշամեդալով, անվանական և որսորդական զենքերով:

 

 

kotayk

Լրահոս