4 Օգոստոսի, 2020

Անկախ նրանից, թե անձամբ ես ինչպես եմ վերաբերվում Ամուլսարի շահագործմանը, ինքնին իրավիճակը, որը ստեղծվել է «Լիդիանի» շուրջ, ուղղակի աբսուրդ է։ Կա դատարանի որոշում, միջազգային փորձաքննության արդյունքներ, հազար ու մեկ այլ փաստաթղթեր ու որոշումներ, բայց էլի ինչ-որ մարդիկ գալիս են, ճանապարհ են փակում, կաթվածահար են անում մի մեծ ընկերության աշխատանքը, ընդորում՝ առանց որևէ իրավական հիմքերի, ավելին՝ ոտնահարելով ուրիշների իրավունքները, բախումներ են տեղի ունենում, բռնության դեպքեր, իսկ պետությունը, որի հիմնական գործառույթներից է հասարակությունում կոնֆլիկտների լուծումն է…ոչինչ, ՈՉԻՆՉ չի անում։ Լուռ հետևում է, թե ինչպես են մարդիկ իրար ծեծում, վիրավորում, ինչպես են հարյուրավոր ընտանիքներ անգործ մնացել մի քանի հոգու կամայականության պատճառով։

Նախկինում շատերին մեղադրում էին նրանում, որ քաղաքականության մեջ են մտնում սեփական բիզնեսը պաշտպանելու համար, քանի որ սեփականության և բիզնեսի իրավունքը պաշտպանված չէր։ Հիմա, ինչպես մոդայիկ է ասել, նոր Հայաստանում, վիճակը նույնը չէ՞։ Երբ մի մեծ ընկերությունը մնացել է անպաշտպան մի քանիսի կամայականության պատճառով, և պետությունը գեթ մեկ քայլ չի արել ընկերության իրավունքը պաշտպանելու համար։ Ներդրումնե՞ր եք սպասում տնտեսության մեջ։ Լու՞րջ։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան Էջից

kotayk

Լրահոս