12 Փետրվարի, 2019

Կարծես թե հեղափոխությունը շատ մեծ թափ է առել հենց Կոտայքի մարզում՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ։Սասունն է որոշում թե ով որտեղ է համապատասխանում ,որ աշխատի, կամ ՏԻՄ ընտրություններին ով պետք է առաջադրվի ,իսկ ով պետք է առհասարակ չառաջադրվի։Նախընտրական Քաղսիում համառ լուրեր են պտտվում, որ փետրվարի 17-ին ՏԻՄ արտահերթ ընտրություններին իշխանական վերնախավից պաշտոնյաներ են խառնված։ Մասնավորապես,ՔՊական ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը,ում կարծես թե հաջողվում է ասող լինել մարզում։

Կրկին հիասթափված են գյուղի բնակչությունը, դիմելով Mnews.am կայքին տեղեկացնում են, որ Քաղսիում հոգեբանական ճնշում են գործադրում առաջադրված թեկնածուների՝մասնավորապես, նախկին համայնքի ղեկավարի՝ Սեդրակ Դավթյանի նկատմամբ։Լուրերի համաձայն ,ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը զանգահարելով Սեդրակ Դավթյանի որդուն սպառնացել է ,որ աշխատանքից կհեռացնի ,գործ կհարուցի վերջինիս նկատմամբ ,եթե հայրը թեկնածությունը չհանի։

Ըստ կայքի հավաստի աղբյուրների Սասուն Միքայելյանի թեկնածուն 26 -ամյա Ռաֆայել Գրիգորյանն է ,ում կարծես թե ոչ մեկ չի ճանաչում գյուղում և երբեք էլ աչքի չի ընկել։ Երիտասարդ համայնքի ղեկավարի թեկնածուն միայն ու միայն ունի իշխանական ԱԺ պատգամավորի«դաբրոն»։

-Ճիշտ են ասում էլի՝ փողը մութ տեղը լույս է տալիս, մարդկանց մեջ վախ ու սարսափ սփռելով,գյուղում լիքը սոված մարդիկ, մտեք տնետուն տեսեք, ամոթ է վերջապես,մտնում են տներով և խոստանում ամեն ինչ կանեն ,ով ինչի կարիք ունի ,եթե իրենց ձայնը տան Ռաֆայել Գրիգորյանին ,որովհետև իր մեջքը Սասունն է։ Բա ասում են երկիրը պատկանում է ժողովրդին։ Բա էս երկրում ի՞նչ փոխվեց,- սրտնեղում էին գյուղացիները ,ովքեր արդեն տեղեկացված էին ,որ պետք է պարտադրված իրենց ձայնը տան Ռաֆայել Գրիգորյանին։ 

Վախենում են մարդիկ բարձրաձայնեն, որ տեղական ընտրությունները գոնե մաքուր պետք է անցկացնեն, ոչ մի ճնշում, ոչ մի դաբրո պետք է  թույլ չտան։  

kotayk

Լրահոս