15 Նոյեմբերի, 2020

Այն ամենը, ինչ կատարվում է, բացարձակ իրավազուրկ է և որևէ հիմք ունենալ չի կարող: Կալանավորում են մարդկանց, որոնք ամբողջ պատերազմի ժամանակ Արցախում են եղել, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը:

«Ես շատ լավ եմ ճանաչում Աշոտ Մինասյանին, մյուսներին և ուղղակի վերջին ստորությունն է նման քայլի գնալը: Պատճառն այն է, որ Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ: Իսկ չի ուզում, որովհետև վախկոտ է: Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է, և պատրաստ է գնալ ամեն քայլի՝ ավարտելու իր դավաճանական գործը: Հանրությանը պետք է պարտադրի հեռանալ նրան»,-ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զանգվածային ընդվզում, ինչպես նաև ճնշում իմքայլական պատգամավորների հանդեպ, որոնց կեցվածքը մասնակցություն է դավաճանությանը:

Աղբյուրը՝ aysor.am

kotayk

Լրահոս