4 Մարտի, 2017

Այսօր տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանի «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարը: Ու այդ միջոցառմանը մասնակցելու համար պատգամավորը հրավիրել է նաև ՀՀ պաշտպանության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանին:

Վերջինն էլ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, նախնական համաձայնություն է տվել, որ չի մերժի Ծաղիկ Ռուբոյի հրավերը:

Տեղի ունեցածը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով: Իշխանություններն, ըստ էության, երկրորդ ԵԿՄ-ն են կայացնում՝ ի հակակշիռ Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

kotayk

Լրահոս