20 Սեպտեմբերի, 2020
Ներքին քաղաքականության մեջ մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան,որը կմտնի պատմութան մեջ որպես ստի, լկտիության, զրպարտության, ատելության, անմակարդակության ծաղկման շրջան։ Իշխանություններն իսպառ հրաժարվում են առողջ քննադատության ընկալումից և որդեգրել են բարոյականության կարմիր գծերի իսպառ ոչնչացում։
Այլևս չկա ոչ մի արգելք,փորձվեք մի կծու խոսք ասել իրենց հասցեին և վերջ,քեզ ուղղակի կհոշոտեն իրենց կողմից աճեցրած լկտի մեկնաբանները, նենգափոխության վարպետները և տեղեկատվական մանիպուլյացիայի արքաները։ Այլևս չկա անձնական տիրույթ, այլևս ոչ ոք չի կարող երաշխավորված լինել, որ իր ընտանիքի, երեխաների, ընկերների մասին կեղտ ու սուտ չի տարածվի բոլոր հնարավոր և անհնարին «թավշյա» տեղեկատվական խողովակներով։ Դուք հասկանո՞ւմ եք` մենք ուր ենք հասել։ Այս ամենը նման է մի թարախային կույտի, որը հավաքվում է,հավաքվում է,հավաքվում է, բայց մի օր հաստատ պայթելու է հենց ձեր երեսին։
Ամենաահավորն այն է, որ երկրում իշխանությունները շատ հետևողական արժեզրկում են ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՐԴ հասկացությունը, որի փոխարեն փորձ է արվում ներգցել գաղափարական դաշտ անդեմ «հպարտ քաղաքացի» եզրույթը։
Այսօր իրականում ահավոր բարոյահոգեբանական ճգնաժամ է երկրում, ընդ որում` բոլոր առումներով։
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից
kotayk

Լրահոս