27 Փետրվարի, 2021
Իշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել Բաղրամյան պողոտայում և շահարկելով գերիների ու անհետ կորածների խնդիրը, նրանց ծնողների զգացմունքները՝ որոշ խմբերի ուղղորդել դեպի Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների մոտ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»:

«Կոչ ենք անում քաղաքացիներին չտրվել սադրանքներին, իսկ ոստիկանությունից պահանջում ենք վերահսկել իրավիճակը և թույլ չտալ, որ տեղի ունենան անցանկալի միջադեպեր ու հետևանքներ: Հակառակ դեպքում այդ հետևանքների ողջ պատասխանատուն իշխանությունն է»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողներից մի քանիսի հարազատներին և հիմա փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա՝ ընդդեմ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների, որոնք արդեն երկու օր է՝ գիշերում են ԱԺ շենքի դիմաց:

kotayk

Լրահոս