28 Փետրվարի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ԱԺ-ում հայտարարվեց, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ աշխատանքից ազատման դիմումը, օրենքով նախատեսված կարգով, ընդունված է, եւ հանրապետության նախագահը ՎՊ նախագահի պաշտոնում ԱԺ-ին է ներկայացրել Լեւոն Յոլյանի թեկնածությունը։

Նիստից հետո պատգամավորները քննարկում էին Իշխան Զաքարյանի հեռանալու եւ Յոլյանի նշանակվելու հարցը։ Նրանցից մեկը նկատեց, որ Իշխան Զաքարյանն անվրեպ հաշվարկ է արել՝ եթե ԲՀԿ-ն դառնա ամենամեծ ընդդիմադիր ուժը խորհրդարանում, ինքը կդառնա ԱԺ փոխնախագահ, քանի որ Սահմանադրությամբ մի փոխնախագահի պաշտոնը պետք է բաժին հասնի ԱԺ-ում 33 տոկոս ունեցող ընդդիմությանը։

Իսկ եթե ԲՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ եւ կառավարություն ձեւավորի, ապա Իշխան Զաքարյանն առնվազն նախարարի, իսկ լավ բանակցելու դեպքում՝ փոխվարչապետի պաշտոն կստանա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս