30 Ապրիլի, 2021

Իսրայելում տրիբունաները փլուզվել են, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել և զոհվել են: Այս մասին հաղորդում է «Jerusalem Post»-ը:

Պարբերականի տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է 103 մարդ, նրանցից 38-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Մինչդեռ «Haaretz» թերթը հայտնում է տասնյակ զոհերի մասին: Haaretz թերթը մեջբերում է բժշկական ծառայության խոսնակի՝ Ավի Մարկուսի խոսքերը, ով նշել է, որ մահացել է առնվազն 38 մարդ: Տասնյակ մարդիկ վիրավորվել են. 6-ը ծանր վիճակում է, 18-ը՝ ծայրահեղ ծանր, 2-ը` միջին ծանրության և 39-ը՝ թեթև վնասվածքներով:

Ընդգծենք, որ դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

kotayk

Լրահոս