mnews

5 Նոյեմբերի, 2020

Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը լրացուցիչ ուժեր, զրահատեխնիկա է տեղափոխում դեպի Լեռնային Ղարաբաղի հետ սահմաններ։

Հաղորդում է իրանական «Ազարիհա» տելեգրամյան ալիքը։

Ալիքը նաև լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութի վերջում նաև երևում է, որ ավտոշարասյան մեջ կա գետերը հատելու համար նախատեսված, կամուրջի դեր կատարող զրահամեքենա։

«Ազարիհա»-ի փոխանցմամբ՝ Ղազվինի (Կղազվին) զրահատանկային բրիգադն է նաև տեղակայվում ԼՂ-ի հետ սահմաններին։ «Այս շաբաթ շարունակվեցին զանգվածային վերատեղակայումները։ Բուֆերային գոտին լիարժեք ձևավորվում է»,- հաղորդում է տելեգրամյան ալիքը։

kotayk

Լրահոս