13 Փետրվարի, 2019
  «Իրավունք» թերթը գրում է.

«ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում տեղավորված ԱԺ յոթերորդ գումարման փոխնախագահ, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում թերևս ամենազբաղվածներից մեկն է:

Իհարկե, ոչ թե ազգի դարդերով խորասուզված, այլ աշխատասենյակի վերանորոգման աշխատանքներով: Նրա աշխատասենյակը, որն ունի նաև նախասրահ, դեռ կահավորված չէ, միայն ավարտել են պատերի և դռների վերանորոգումը:

Եվ ընդհանրապես, խորհրդարանում տեղափոխվել-տեղավորվելու գործընթացը շարունակվում է, անգամ ԱԺ աշխատակիցներն են խառնում, թե ով որ սենյակն է «բրոնյա» արել, ում ինչ կահույք են հատկացնելու և էլ որի խելքին կփչի երկրի առջև ծառացած խնդիրների ֆոնին՝ զբաղվել աշխատասենյակի վերանորոգմամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս