5 Հունիսի, 2019
  «Իրավունք» թերթը գրում է.

«Կարծես թե սկսում է հաստատվել ավելի վաղ արված մեր այն ենթադրությունը, որ հայկական պաշտոնական դիվանագիտությունը փորձում է վերադառնալ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածություններով սահմանված՝ շփման գծում հրադադարի խախտումների մեխանիզմների ներդրման գաղափարին, որը փաստացի թաղվել էր Դուշանբեի՝ Ալիեւ-Փաշինյան «վերելակային» պայմանավորվածությունների արդյունքում:

Հիշեցնենք՝ նման ազդակ էր օրերս ԱԳՆ-ի հնչեցրած հայտարարությունը, որտեղ այս միտքն էր ընդգծված. «Վերջին միջադեպն ընդգծում է հնարավորինս սեղմ ժամկետներում հրադադարի խախտումների ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ներդրման վերջնականացման եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հրատապությունը՝ համաձայն Ադրբեջանի՝ 2016թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունների»:

ԱԳՆ-ի հիշատակած հայտարարությունից հետո, իշխանական (եւ ոչ միայն) քաղաքական մեկնաբաններն ու վերլուծաբանները սկսեցին ակտիվորեն միանալ այդ գաղափարին, թե պետք է օր առաջ կյանքի կոչել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ու դրան զուգահեռ էլ, զգացվում է, որ հատկապես արեւմտյան ուղղվածություն ունեցող մեր տեղական քարոզչամեքենան եւս փորձում է ակտիվորեն առաջ տանել այդ նույն մոտեցումը: Բնականաբար, նույն տեսլականին արագորեն միացավ նաեւ Ստեփանակերտը. Արցախի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմը վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումն անհետաձգելի է»:

Իհարկե, կարելի է հասկանալ Արցախի այդ պաշտոնական մոտեցումը. Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման պահանջներից Ստեփանակերտը երբեւէ հետ չէր էլ կանգնել, հիմա խոսում են նույն բանից, ինչը պնդել են մշտապես

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

 

kotayk

Լրահոս