31 Հոկտեմբերի, 2018

«Իրավունք» թերթը գրում է.

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ բավականին լարվել է մթնոլորտը կառավարությունում: Եթե նախկինում երիտպաշտոնյաները փորձում էին միմյանց սատարել, ապա այժմ չեն թաքցնում իրենց ուրախությունը, երբ նրանցից որևէ մեկը սայթաքում է:

Պատճառը մեկն է՝ յուրաքանչյուրը սկսել է մտածել «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ավելի հարմար դիրք ընդունելու մասին: Այս դեպքում ամեն մեկը գտնում է, որ մյուսից ավելի արժանավոր է, քանի որ ոչ միայն «քայլած» ունի Նիկոլ Փաշինյանի հետ, այլ նաև մի քանի ամսվա պաշտոնավարման փորձ:

Իսկ մյուսները մատնացույց են անում այն բացթողումները, որոնք վերջիններս թույլ են տվել և կարող են հանկարծ վրիպած լինել Փաշինյանի տեսադաշտից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս