26 Մայիսի, 2020

 «Իրավունք» թերթը գրել է.

«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ տևական ժամանակ է, ինչ փորձում ենք զրուցել ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի հետ, ով համառորեն լռում է` ասելով, որ ժամանակը չէ: Նույն բանն ասաց նաև մեզ հետ հերթական զրույցում.

– Ժամանակը կգա, կխոսեմ, հիմա դեռ ժամանակը չէ:

– Ե՞րբ է, ի վերջո, այդ ժամանակը գալու, պարոն Բալայան:

– Ես հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա: Մինչև հարցաքննությունը չլինի, այդ թեմայով չեմ խոսելու:

 – Այսինքն` դա՞ է Ձեր լռության պատճառը:

– Այո, այո:

– Բայց դա ի՞նչ կապ ունի ՍԴ-ի մասին Ձեր պատասխանի հետ:

– Շատ մեծ կապ ունի, ես գտնում եմ, որ սերտ կապ ունի, այսքանը»»։

Մանրամասները՝ կարդացեք թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս