15 Փետրվարի, 2019
«Իրավունք» թերթը գրում է.

«Օրերս մամուլում տարածվեց տեղեկություն, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ: Չնայած երիտասարդ տարիքին, Մաշադյան կրտսերն արդեն միլիոնատեր է, թեպետ հայրը մշտապես եղել է պետական պաշտոնյա, իսկ ինքը՝ դեռեւս 23 տարեկան է եւ եւս եղել է պետական աշխատանքի:

Ինչեւէ, ոչ ավել, ոչ պակաս պաշտոնը ստանձնելու պահին Հ. Մաշադյանը հայտարարագրել է 12 մլն դրամ, 130 հազար դոլար եւ Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենա:

Թե ինչպես են Մաշադյանները սրընթաց պաշտոնների հասնում նոր իշխանությունների օրոք, բավական ուշագրավ է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը եւ Ռաֆիկ Մաշադյանը բարեկամներ են, ավելի կոնկրետ՝ նրանց մայրերը մորաքրոջ աղջիկներ են:

Եվ եթե Ն. Փաշինյանի բարեկամներն այսօր խորհրդարանում են, լիովին «արդար» է, որ Ա. Հակոբյանի բարեկամներն էլ լինեն ՊԵԿ-ում եւ այլ պաշտոններում:

Իսկ ոչ վաղ անցյալում այսօր իշխանության եկած մարդիկ ասում էին, թե վերջ է դրվելու պետական համակարգում ծանոթ-խնամի-բարեկամ շղթային»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս