6 Հուլիսի, 2021

«Իրավունք» թերթը գրում է.

«Տեւական ժամանակ է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւ Նիկոլ Փաշինյանը բավականին լարված հարաբերությունների մեջ են:

Պարզվում է` Փաշինյանն ու Մարությանը կիրակի օրը` երեկոյան, հանդիպել են: Ըստ մեր աղբյուրի` Մարությանի եւ Փաշինյանի հանդիպման նպատակը եղել է հաշտության եզրեր գտնելը, սակայն հանդիպման ընթացքում կրքերը թեժացել են, բանը հասել է նրան, որ Փաշինյանն ապտակել է Հայկ Մարությանին, իսկ ահա Մարությանն անվայել խոսքեր է ասել Փաշինյանին: Մեր աղբյուրը նաեւ նշում է, որ Նիկոլ Փաշինյանը Մարությանին ժամանակ է տվել, որպեսզի վերջինս արագ հեռանա»:

kotayk

Լրահոս