24 Ապրիլի, 2020

«Իրատես» թերթը գրում է.

«Իշխանության ներսում կասկածի որդը սկսում է գլուխ բարձրացնել։ Նիկոլ Փաշինյանը սկսել է չվստահել անգամ իր նեղ շրջապատին, որոնք նախկինում որոշակի վստահություն էին ներշնչում։

Այս թեմայով վերջերս ընդունված օրենքի առնչությամբ կառավարությունից բավական ուշագրավ տեղեկություն մեզ հայտնեցին։ Խոսքը մարդկանց «տեղորոշման» վերաբերյալ հայտնի օրենքի մասին է։ Արդեն իսկ ակնհայտ է, որ այս օրենսդրական փոփոխությամբ հնարավոր չէ վիրուսի ողնաշարը կոտրել, վկան ամեն օր վարակակիրների մեծացող թիվն է։

Սա նաեւ ոչ այնքան իշխանության ընդդիմախոսներին, որքան հենց իշխանության ներկայացուցիչներին հատ-հատ հետեւելու, նրանց հետ շփվող մարդկանց շրջանակը պարզելու համար է։

Նիկոլ Փաշինյանի համար այս օրերին շատ կարեւոր է պարզել, թե ում հետ ու ինչ «դավադիր» ծրագրեր են մշակում յուրայիները, ում հարցում կարող է վստահ լինել, ում՝ ոչ։ Ամեն վայրկյան նախկին իշխանության «մնացորդներից» սարսափող, սեփական թիմակիցներից հարվածի սպասող Փաշինյանն այս օրենքի միջոցով եւս նպատակ ունի «բացահայտելու» իր իշխանության անդամներին։

Ի դեպ, պատահական չէ, որ այս նախագիծը դժգոհության առիթ էր դարձել հենց իմքայլականների շրջանում, որովհետեւ նրանք էլ էին հասկանում` հայտնվելու են խոշորացույցի տակ։ Նույն աղբյուրների պնդմամբ, տհաճ իրավիճակներից խուսափելու համար կառավարության անդամները, իմքայլականները համատարած «գաղթել» են առավել ապահով կապի «զոնա», որպեսզի խուսափեն Փաշինյանի «սեւ ցուցակում» հայտնվելու հեռանկարից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս