31 Հոկտեմբերի, 2017

«Իրատես» թերթը գրում է. «ԲՀԿ-ում արդեն որոշել են` 2018-ին «մտնում» են կոալիցիա: Բացի սպորտի եւ երիտսարդության հարցերի նախարարությունից, նրանք հույս ունեն ստանձնելու սոցիալական բլոկի, նաեւ մշակույթի նախարարությունները. ինչպես նաեւ իրենց «փայ» փոխվարչապետի պորտֆելը, որի համար շրջանառվում են Իշխան Զաքարյանի, Միքայել Մելքումյանի անունները: Եվ ոչ միայն:

Տեսակետ կա, որ Իշխան Զաքարյանին անձամբ լոբբինգ է անում ոչ անհայտ Խաչատուր Սուքիասյանը: ԲՀԿ մեր աղբյուրների տեղեկացմամբ` դա այդքան էլ այդպես չէ. «Խաչիկն անձամբ դեմ չի լինի, որ ինքը լինի փոխվարչապետ. ի դեպ, վերջին շրջանում հենց այդ առիթով է նրա «ներքին շողանքը»:

Իսկ Հովիկ Արգամի՞չը` հարցրինք:  «Նրա ժամանակն ավարտվեց. Քոչարյանն էլ չէր ուզում, բայց ստիպված էր հարմարվել երիտասարդ թոշակառուի կարգավիճակին»,- ասացին:

Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, կա նաեւ փոխվարչապետի չորրորդ թեկնածուն. դա անձամբ ինքն է` Գագիկ Ծառուկյանը: «Մի բացառեք նաեւ նրա տարբերակը»,- խորին հարգանքով շշնջաց մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս