18 Հոկտեմբերի, 2019

«Իրատես» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 26-ին «Արվեստի եւ մշակույթի կառավարումը ԱՄՆ-ում» ծրագրի շրջանակներում ԱԺ երկու պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից Հրաչյա Հակոբյանն ու «Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանը կմեկնեն Վաշինգտոն:

«Պատվիրակության մեջ են նաեւ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանն ու եւս երկու հոգի, որոնց, այսպես ասած, կառավարությունն է ուղարկում: Ծրագրի նպատակն է մասնագետներին հնարավորություն տալ հանդիպելու իրենց գործընկերներին ԱՄՆ-ից կամ աշխարհի այլ երկրներից, ծանոթանալու մասնագիտական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող ոլորտի նորագույն զարգացումներին եւ նվաճումներին»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը՝ ԱՄՆ-ի կառավարությունը:

Ի հավելումն նշեց նաեւ, որ պետք է կարողանալ առավելագույնը քաղել ծրագրից. «Պարզ է, որ հենց այնպես՝ որպես բարի կամքի դրսեւորում չեն մեզ հրավիրում, ու չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ գլոբալացումից դեպի ազգայնականություն գնալու հայտարարությանը, պարզ է, որ հենց նմանատիպ ծրագրերով փորձում են որոշակի ներգործություն ունենալ ավելի փոքր պետությունների մշակութային կյանքի վրա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս