27 Նոյեմբերի, 2018
 «Իրատես» թերթը գրում է.

«Բերդ քաղաքում «Իմ քայլը» դաշինքի համակիրներն ու աջակիցները տարակուսած են ընտրական հանձնաժողովների` «Քաղաքացիական պայմանագրի» նշանակած անդամներով ու նախագահներով: Ըստ վերջիններիս՝ նախկինում հանրապետական կուսակցության համար աշխատած անձինք հանձնաժողովներում այժմ էլ «Իմ քայլի» կողմից են ներկայացվել:

«Հստակ, անուն առ անուն գիտենք, թե ով ինչպես է աշխատել նախկինում: Բայց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ջնջել է «Քաղաքացիական պայմանագրից» հավաստագիր ստացած անձանց անուններն ու հանձնաժողովներում բոլորովին այլ մարդկանց նշանակել: Այդ անձինք Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի մտերիմներն են, ազգականները: Դե, Մանուչարյանի աղջիկն էլ, որ քաղաքի մանկապարտեզներից մեկի տնօրենն է, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի դուստրն է»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը. «Մեզ հասած տեղեկություններով՝ քաղաքապետը մարզպետին խոստացել է ձայներ ապահովել ներկա իշխանությունների համար, բայց մի պայմանով, որ հանձնաժողովներում իր վստահելի մարդկանց պետք է նշանակի»:

Բերդցիները չեն հասկանում` ինչպե՞ս կարող է նախկին իշխանության աջակիցն այժմ էլ նորերին սատարել: «Ղալումյանը, որ Փաշինյանի դասընկերն է, չի՞ հասկանում՝ ում հետ է գործ բռնում: Մենք խիստ կասկածում ենք էդ համագործակցության վրա»,- սրտնեղեց մեր զրուցակիցը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս