22 Հունվարի, 2019

«Իրատես» թերթը գրումէ .

«Մի կողմից ՄԻԵԴ-ի որոշումը, մյուս կող­մից դատական համակարգից մշտական բողոքները թույլ են տալիս միանշանակ պնդել, որ այս ոլորտում իրավիճակ չի փոխվել: Ինչ­պես երևում է, նոր իշխանություններն էլ ջանք չեն գործադրում, որ օր առաջ խնդիր­ները կարգավորվեն:

Ավելին՝ արդարադա­տության համակարգում եղած խնդիրներին՝ կոռուպցիա, անարդար վճիռներ, գումար­վում են նորերը՝ ոչ պրոֆեսիոնալիզմ և իրա­վական անգրագիտություն:

Ասվածի լավա­գույն օրինակը ՀՔԾ-ի աշխատանքն է, որից դժգոհ են անգամ քննչականի աշխատակից­ները:
Մեր տեղեկություններով՝ այս ծառայությունում իրավիճակը նախանձելի չէ, նույ­նիսկ փորձառու քննիչներին վերադասից այնպիսի պահանջ է իջեցվում, որ վերջին­ներս սկսում են կասկածել իրենց իրավական գիտելիքների վրա: Հատկապես անհարմար վիճակում են հայտնվել այն մարդիկ, որոնք չեն ցանկանում իրավական խութերով հա­րուստ գործերին ընթացք տալ ու շարժվել օրվա հրամայականով՝ ավելի շատ աղմուկ, քան իրավական հիմքեր»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

kotayk

Լրահոս