19 Նոյեմբերի, 2019

 «Իրատես» թերթը գրում է.

«Պատերին ծեփելու, ասֆալտին «պառկըցնելու», տեղներում հանգիստ նստեցնելու ժամանակներն անցել են, օրվա իշխանություններից մարդիկ ռեալ գործողություններ, փոփոխություններ ու «հեղափոխության» օրակարգի իրացում են ակնկալում:

Օրակարգերից մեկը, օրինակ, այն է, որ մանդատ ստացած երիտասարդներն արժանի լինեն խորհրդարանականի կոչմանը, իրապես օրենսդրական գործունեություն ծավալեն, օրենքներ գրեն, լսեն մարդկանց հոգսն ու երկրի կառավարման թիվ մեկ ամբիոնն օգտագործեն ի շահ պետության զարգացման:

Բայց որ պատգամավորները հասարակության պատկերացումների մեջ, մեղմ ասած, չեն տեղավորվում, հասկանալի էր 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին իսկ օրվանից։ Նրանք լրագրողներիս սկզբում հորդորում էին, թե՝ «թողեք աշխատենք», այնուհետ, երբ հասկացան, որ, աշխատելուց զատ, պետք է որոշակի գիտելիքներ ունենալ օրենսդրական նախագծերի ու խորհրդարանական գործունեության մասին, ասացին՝ «թողեք սովորենք»:

Թե ինչ սովորեցին մեկ տարվա ընթացքում, անզեն աչքով էլ տեսանելի է։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ մեծամասնության ներկայացուցիչներն իրար հետ «հանցավոր» համաձայնության են գալիս, թե ամեն մեկը դահլիճում քանի րոպե մնա։
Օրերս՝ 2020-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս եզրափակիչ ելույթով, «Իմ քայլը» խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները ներսում էին: Մի մարդու նման եկել, նստել ու լսում էին: Վարչապետի ելույթից ու նրա՝ դահլիճը լքելուց անմիջապես հետո իմքայլական գրեթե բոլոր պատգամավորները շարվեշարան դուրս եկան:

Տպավորություն էր, թե եկել էին ներկա ստանալու խստաբարո ուսուցչի դասին: Նիստը թեեւ շարունակվում էր, բայց դա նրանց չէր հուզում ու հետաքրքրում, կարեւորը Նիկոլ Փաշինյանն էր, որ գուցե ներքուստ գոհ մնաց, որ իր թիմակիցները պարտաճանաչորեն ներկա են լինում ԱԺ նիստերին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս