3 Մարտի, 2020

«Իրատես» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանին թվացել է, որ ՍԴ դատավորներն անպայմանորեն հրաժարականներ են տալու, ամեն ինչ արել են, որ գոնե մեկը գնա այդ քայլին, իրենք ցույց տան, որ կարողանում են «ճեղքել» ՍԴ միասնությունը, ինչի համար ջանք չեն խնայել, սակայն ՍԴ դատավորները իրենց պահել են խիստ սկզբունքային` ապացուցելով, որ ոչ մի գնով մաս չեն կազմելու իշխանությունների` իրենց պարտադրած քաղաքական խաղին:

Փաշինյանական թիմի ֆիասկոն կրկնակի է եղել նաև այն պատճառով, որ ՍԴ դատավորներից որևէ մեկն այդպես էլ չի արձագանքել ԱԺ ամբիոնից հնչեցրած նրա հրավերին` «պատրաստ եմ առանձին կամ միասնական հանդիպել ՍԴ դատավորների հետ, քննարկել իրենց հետ այդ հարցը»։

Ասում են` այս արհամարհական լռությունը զանազան խոսակցությունների առիթ է տվել իշխանական թիմին առ այն, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ոչ միայն ընթացող գործընթացները չի վերահսկում, այլև հեղինակություն չունի, հետևաբար դժվար չէ ենթադրել, որ սահմանադրական հանրաքվեի «Այո»-ն չի ստանա անհրաժեշտ ձայներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս