22 Սեպտեմբերի, 2019
ՀՀ մի շարք մարզերում սեպտեմբերի 29 – ին տեղի կունենա ՏԻՄ ընտրություններ։Արմավիրի մարզի  Նոր Կեսարիա համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնորդները երկուսն են՝ գործող գյուղապետ Հրայր Գալստյանը և Վաչագան Ավետիսյանը։ Mnews.am-ը  ընտրություններից  առաջ հանդիպեց առաջադրված թեկնածուներից՝ Վաչագան Ավետիսյանի հետ և լսեց նրա ծրագրերն ու տեսակետները՝ համայնքապետ ընտրվելու դեպքում կատարվելիք ծրագրերի մասին:Վ. Ավետիսյանը զրույցի ընթացքում խոսեց  նաև  մյուս թեկնածուի մասին  և  ներկայացրեց համայնքում տեղի ունեցող նախընտրական զարգացումները: 
-Պարոն Ավետիսյան ինչպիսի՞ն է գյուղում նախընտրական մթնոլորտը։
-Որքան մոտենում է սեպտեմբերի 29-ը,այնքան թեժանում է նախընտրական մթնոլորտը համայնքում։ Առաջադրված մյուս թեկնածուին մրցակից չեմ համարում և գնում եմ հաղթելու ,հաղթանակը իմն է լինելու։Չմոռանանք, որ մենք ապրում ենք 2018 թվականի մայիսի 8-ից հետո ստեղծված Նոր Հայաստանում և այստեղ մեծամտությունն ու «դաբռոները», սուտ խոստումները, երևակայական պատկերացումները, մեծ-մեծ խոսելը չունեն իրենց տեղը: Առաջ Աստված:
 -Ավանդական դարձած մի հարց՝ ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել։
–Ինձ համար ինքնանպատակ չէ գյուղապետ ընտրվելը։ Իհարկե, ես միշտ էլ իմ համայնքի բնակիչների կողքին եմ եղել, օգնել եմ ինչով կարողացել եմ, սակայն՝  իմ համագյուղացիների ,ընկերների հորդորով  հասկացա, որ ավելին կարող եմ անել, եթե լինեմ համայնքապետ: Իմ համար մեծ պատիվ է ղեկավարել այն համայնքը, որտեղ ծնվել, մեծացել եմ, որտեղ բնակվում եմ ես, ընտանիքս, հարազատներս, ընկերներս, համագյուղացիներս։ Իմ համար պատվի հարց է լինել լավ ղեկավար:

-Գյուղում բավականին աշխատանքներ են կատարվել,ինչ կասեք որպես համայնքի բնակիչ։

-Քանի որ նախընտրական է, այս պահին գյուղում  լարվածություն չստեղծելու համար չեմ կարող թվարկել ամբողջ մտահոգություներս կապված գյուղի հետ,քանի որ կարող էր ավելին անել քան անում է գյուղապետը,երիտասարդության համար ոչ մի զբաղմունք չկա գյուղում ,միայն փիառ անելով չի ,ցանկություն ունեմ ասելու մենք՝ երիտասարդներով  եղել ենք գործող գյուղապետի կողքին անցած  ընտրություններին և հնարավորություն տվել նորմալ աշխատելու։Տեսնելով ,որ ինքը աշխատում է միայն իր ընտանիքի բարօրության համար ,որոշեցինք առաջադրել իմ թեկնածությունը ։Սա միայն իմ որոշումը չէ ,առաջադրումս ողջ գյուղի երիտասարդության որոշումն է և համոզումը ,որ հաղթանակը մերն է լինելու։

 Մաղթում եմ հաջողություն,Նոր Կեսարիացին  շատ լավ գիտի ,թե որ համայնքի ղեկավարի կողմից ինչ չարաշահումներ կամ աշխտանքներ են կատարվել։

 Իսկ ժողովրդին՝  արդար և իրենց խղճին մոտ ընտրություն անեն՝ մտածելով գալիք օրվա մասին:

Mnews.am 

kotayk

Լրահոս