21 Օգոստոսի, 2020

Լուսինե Դալլաքյան-Հարոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ես նորից ու նորից ապշում եմ ու էլի ներվայնանում իմ միամտության վրա ու այն բանի վրա, որ դեռ ապշում եմ, թե ինչ աստիճանի են այս տականքները ատում սեփական ազգը և երեխաներին:

Բայց հիմա հարցս ուղղում եմ դպրոցահասակ երեխա ունեցող ծնողներին կամ պարզապես ծնողներին. եթե ուղեղի թեկուզ երկու ծալք մնացել է այն ծնողների մոտ, որոնք պատրաստվում են իրենց երեխաներին այս պայմաններում դասի ուղարկել:

Ուրեմն, ձեր երեխաները 6 և ավելի ժամ փակված են մնալու փոքր դասասենյակում` դնչկալով փակված շնչուղիներով, թույլ չեն տալու անգամ դասամիջոցին դուրս գալ:
Ամենաանգրագետ բժիշկն անգամ ձեզ կասի, որ վիրուսը հաղթահարելու համար պետք է դուրս գալ սենյակից և օդափոխել այն:
Քանի՞ անգամներ եք ձեր մանկաբույժներից լսել, որ եթե երեխան գրիպ է տանում, պետք է հնարավորինս շատ մնա մաքուր օդում, իսկ եթե նման հնարավորություն չկա, սենյակն անընդհատ պիտի օդափոխվի:

Հիմա բավական չէ, որ ձեր երեխաները դնչկալով են լինելու, որը լուրջ խոչընդոտում է շնչուղիների նորմալ աշխատանքը և բարենպաստ խոնավ միջավայր ստեղծում վիրուսների բազմացման համար, նրանց թույլ չեն տալու անգամ 5 րոպեով լքել սենյակը և մաքուր օդի պատառիկ ունենալ:

Լավ, ինչքա՞ն կույր, ավելի ճիշտ, ապուշ պետք է լինել չտեսնելու համար, որ սա ձեր երեխաներին հիվանդացնելու ծրագիր է, ոչ թե վիրուսից պաշտպանելու:
Այս ամենը արվում է մի նպատակով` հիվանդությունը տարածել որքան հնարավոր է շատ, որպեսզի ստիպեն մարդկանց գնալ և վակցինավորվել:

Եթե այսքանից հետո էլ դուք ձեր երեխաներին ուղարկելու եք դպրոց, ավելի ճիշտ, համակենտրոնացման ճամբար, որտեղ նրանց առողջության և կյանքի վրա մահաբեր փորձարկումներ են սպասվում, ապա թերևս դուք արժանի եք նման վերաբեմունքի: Բժիշկներ, ուսուցիչներ, իրավապաշտպաններ, մարդու իրավունքների պաշտպան, ու՞ր եք, աուուու…..
Խոսեք!!!»։

kotayk

Լրահոս