21 Դեկտեմբերի, 2020

Վաղը` դեկտեմբերի 22-ին, Հայրենիքի փրկության ճակատը սկսում է բողոքի աննախադեպ ակցիաներ, համապետական գործադուլ և դասադուլ, իսկ ժամը 12։00-ին համազգային հանրահավաք Հանրապետության հրապարակում:

Մեզ ասացին, որ գործադուլին միանալու են՝ բուհերը, առևտրի կենտրոնները, որոշ բժշկական կենտրոններ և լցակայաններ: Հնարավոր է գործադուլը երկար տևի, վարորդներին խորհուրդ ենք տալիս մինչև 12:00-ն լիցքավորել մեքենանները, առանց վառելիք չմնալու համար:

Երևանում հնարավոր է տրանսպորտային կոլապս, այդ իսկ պատճառով ընտանիքները, որոնք հեռու են ապրում դպրոցներից որոշել են երեխաներին դպրոց չուղարկել, քանի որ պարզ չի հնարավոր կլինի տուն վերադառնալ, թե փողոցները փակ կլինեն:

kotayk

Լրահոս