24 Նոյեմբերի, 2020

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջին օրերին ԿԳՄՍ նախարարի թեկնածուների անուններ էին շրջանառվում, սակայն երեկ, վարչապետի առաջարկով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակեց ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին՝ ՀՀԿ նախկին փոխնախագահ, բժշկականի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի հորեղբոր որդուն։

Նա կոմպրոմիսային կադր է, մի կողմից վարչապետին ապահովում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների աջակցությամբ, քանզի Վ․ Դումանյանը հին «լևոնական» է։ Մյուս կողմից՝ նա դեռ 90-ականներից մտերիմ է Արմեն Սարգսյանի հետ։

Տարակուսելին այն է, որ ՀՀ նախագահը մի կողմից պահանջում է Փաշինյանի հրաժարականը, մյուս կողմից անտրտունջ հրամանագրում նրա առաջարկած նախարարներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս