2 Փետրվարի, 2021

Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո. նա պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ՝ մշտական բնակության:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո, պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ և հանդես գալ ԱՄՆ դրոշի ներքո:

Mediaport-ի տեղեկություններով՝ պատճառը Նիկոլ Փաշինյանի չկատարած հերթակա խոստումն է:

Վարչապետ դառնալու առաջին ամիսներին Փաշինյանը հանդիպել է Արոնյանին և խոստացել, որ կլուծի գերհզոր համակարգչի ձեռքբերման և անձնական մարզչի ֆինանասավորման հարցը, որպեսզի Լևոնը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, բայց ինչպես սպասելի է, նա իր խոստումը չի կատարել:

ArmSport․am մասնագիտացված կայքից Onnet.am-ին տեղեկացրին, որ փորձել են կապ հաստատել Լևոն Արոնյանի հետ, տեղեկությունը ճշտելու համար, սակայն Արոնյանը համառորեն հեռախոսազանգերին չի պատասխանում։

kotayk

Լրահոս