mnews

22 Փետրվարի, 2017

ՀՀ վարչապետի որոշմամբ Խաչատուր Վարագյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ:

ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը՝

Խաչատուր Վարագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ։

Ավելի վաղ Շիրակի մարզում տեղեկություններ էին շրջանառվում, որ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շահագրգռված էր, որ փոխմարզպետ նշանակվի Խաչատուր Վարագյանը: Վերջինս ՀՅԴ-ին խոստացել է 10 հազար ձայն բերել ԱԺ ընտրությունների ժամանակ։

kotayk

Լրահոս