13 Օգոստոսի, 2019

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  բախման հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա՝ վնասելով այն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորոմւթյամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Վ. Էվինյանն ու Կ. Հարությունյանը, և օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կայքը հայտնում է նաև, որ վթարի վայրի մոտով անցնում էր արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով կանգնեց, ոստիկաններից հետաքրրքվեց վիրավորների որպիսությամբ և հայտնեց՝ եթե կարիք կա փրկարարների, տղաները կարող են մոտենալ։ Ոստիկանները նախարարին զեկուցեցին, որ փրկարարները նշված վթարում գործողություններ չունեն անելու։

kotayk

Լրահոս