11 Մայիսի, 2021

Այսօր՝ մայիսի 11-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 29-ամյա Կարապետ Հովհաննիսյանը իր վարած  Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի  22-րդ կմ հատվածում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մեկ պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

 

kotayk

Լրահոս