12 Օգոստոսի, 2020

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ըԽ

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 17:10-ի սահմաններում Mercedes մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում Բադալ Մուրադյան փողոցում կողաշրջվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 42-ամյա Իգոր Սվեչենկոն է, իսկ ավտոմեքենան բարձված է եղել լամինատով:

Մանրամասներ՝ սկզբնաղբյուրում։

 

kotayk

Լրահոս