16 Հունվարի, 2019
Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:05-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 01 ԼR 055 համարանիշի, Mercedes մակնիշի 04 MM 500 համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 GQ 956 համարանիշի ավտոմեքենաները: Գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը ծայրահեղ ծանր ախորոշմամբ տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 2-ին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

kotayk

Լրահոս