24 Օգոստոսի, 2017

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Գորիս ավտոճանապարհի Շինուհայր գյուղի վարչական տարածքում բախվել են Մարտիկ Ղազարյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 788 ՕF 61 համարանիշի և Զոհրապ Գևորգյանի վարած Lada Priora մակնիշի T3 65 BB 163 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan Pathfinder-ը կողաշրջվել է, իսկ 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղից 63-ամյա Վլադիկ Թոխունցը գանգոսկրի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

kotayk

Լրահոս