11 Ապրիլի, 2021

Ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 296 կմ հատվածում, բախվել են Կապանի բնակիչ, 34-ամյա Հայկազ Ա.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Համբարձում Փ.-ի վարած ՎԱԶ-21214 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վթարիկ հետևանքով 2 վարորդներն ու 06-ի ուղևորներ,Կապանի բնակիչներ, 64-ամյա Արտավազդ Գ.-ն, 35-ամյա Հասմիկ Խ.-ն, 33-ամյա Նելլի Ղ.-ն և 39-ամյա Աննա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, 06-ի միջից դուրս բերել 2 վիրավորի ու մոտեցրել օպերատիվորեն ժամանած Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենային:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ:

kotayk

Լրահոս