1 Ապրիլի, 2017

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ճանապարհին, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 30 ՏԼ 891 համարանիշի և Oka մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից երեքին իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են Սպիտակի հիվանդանոց, իսկ երկուսին Սպիտակի հիվանդանոց են տեղափոխել բժիշկներն ու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը։

kotayk

Լրահոս