3 Հուլիսի, 2017

Այսօր՝ հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 34 ԼN 339 համարանիշի, ГАЗель լ մակնիշի 238 ԼԼ 62 համարանիշի, Mercedes մակնիշի 18 ՕՍ 684 համարանիշի և ВАЗ 21015 մակնիշի 33 TT 911 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ եղել է ВАЗ 21015-ի մեջ: Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել Արագածի հրշեջ փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Արագածի ոստիկանապետ Հովիկ Կարապետյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի որոշմամբ՝ հարուցվել է քրգործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները:

Ոստիկանություննն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի բնակիչ 18-ամյա Վալերիկ Աշոտի Շահնազարյանն էր, իսկ նրա հայրը Գեղարոտի գյուղապետի տեղակալն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

kotayk

Լրահոս