17 Հունիսի, 2017

Հունիսի 16-ին, ժամը 19:08-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի 34 MS 440 պետհամարանիշով միկրոավտոբուսը (վարորդ՝ 1975 թ. ծնված Հ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հոսպիտալացվել է Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

 

kotayk

Լրահոս