18 Փետրվարի, 2021
MediaNews-ը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հրահանգում է սեփականության իրավունքով իրեն պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի վաճառականներին մասնակցել ընդդիմության՝ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքին։

«Առինջ մոլի» առևտրականների մեծ մասը վերավաճառողներ են, սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ  Ծառուկյանն ուզում է, որ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում  կազմակերպվող ցույցերը հնարավորինս բազմամարդ լինեն»:

Չնայած ընդդիմության թափած ջանքերին ու այն ռեսուրսներին, որոնք նրանք տիրապետոմ են(փող, կապեր, աշխատողներ), պատերազմից հետո իշխանությունների դեմ կազմակերպած հանրահավաքները սակավաթիվ են եղել, ամենամեծ հանրահավաքին մասնակցել է ընդամենը 7400 մարդ,  իսկ երբեմն նույնիսկ 1500-2000 մարդ:

kotayk

Լրահոս