10 Հունվարի, 2018
Երեկ հունվարի 9-ին, վիճաբանություն- ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 1-ին փակուղու թիվ 6 հասցեում գործող «Հացատուն» ԳՏԱ խորտկարանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Տավրոսի 21-րդ փողոցի բնակիչ, 28-ամյա Արգիշտի Դարբինյանի և Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 43-ամյա Քրիստ Մարուքյանի միջև:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակից են եղել ևս մի քանի հոգի և կան տեղեկություններ, որ նրանք, հնարավոր, է մարմնական վնասվածքներ ստացած լինեն: Ա. Դարբինյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է, իսկ Ք. Մարուքյանը Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու է՝ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը։

 

kotayk

Լրահոս