13 Փետրվարի, 2019
Ասում եք՝ քաղաքացին թող հեղափոխություն անի, այլ ոչ թե մենք: Քաղաքացին, ինչպես դուք էլ փաստեցիք, իր հեղափոխությունն արել է: Է՞լ ինչ անի: Այդ մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:
«Հեղափոխություն ո՞նց անի քաղաքացին: Սոված մարդը ո՞նց անի տնտեսական հեղափոխություն: Ասում եք՝ մարդը նախ և առաջ իր գլխում պետք է հաղթահարրի սովը և աղքատությունը, հետո նոր իրականում: Խնդրում եմ՝ չանձնավորեք, բայց եթե Ձեր քույրը կամ եղբայրը, գա, ասի՝ աղքատ եմ, կասեք՝ գնացեք, գլխում հաղթահարեք աղքատությունը, հետո իրականում տեսնենք՝ ինչ կլինի՞»,- նշեց պատգամավորը:

Պետրոսյանի համոզմամբ՝ Փաշինյանն իր ելույթում ավելի շատ բաներ ասաց, քան գրված է ծրագրում, իսկ եթե ուզում էին, որ ծրագիրը լակոնիկ լիներ, ապա, պատգամավորը խորհուրդ տվեց գրել՝ դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու, դուք պրոբլեմ չունեք:

Պատգամավորի խորհուրդն առաջացրեց Փաշինյանի ծիծաղը:

Մանրամասները՝ տեսանյութում

kotayk

Լրահոս