18 Նոյեմբերի, 2016

Երեկ` նոյեմբերի 17-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

ՀՀ ոստիկանապետի հրամանով, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ է նշանակվել Արթուր Մկրտչյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ է նշանակվել Սևան Քոչարյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արարատի բաժնի պետ է նշանակվել Համլետ Ղամբարյանը, ով Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Սամվել Ասատրյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ով մինչ այդ աշխատում էր նույն վարչության պետի առաջին տեղակալ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արսեն Այվազյանը ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով, Արսեն Աբրահամյանը ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ է նշանակվել Գևորգ Հակոբյանը:

kotayk

Լրահոս