23 Հուլիսի, 2020

Արդեն մի քանի օր է՝ մամուլի ուշադրության կենտրոնում Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի կալանավորումն է:

Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու՝ դատախազի միջնորդությունը բավարարվել է,- գրում է ԼՈՒՐԵՐ.com-ի։ Նրան մեղադրանք է առաջադրվել միանգամից 4 հոդվածներով: Դատավորը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Գևորգ Նարինյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսնակ, Հանրային հեռուստատեսության նախկին հաղորդավար Քրիստինե Մելքոնյանի ամուսինն է:

Լրատվամիջոցը կապ է հաստատել Մելքոնյանի հետ՝ պարզելու՝ արդյոք նա ամուսնու կալանավորվելու մեջ տեսնում է քաղաքական երանգավորում, միգուցե ամուսինը թիրախավորվել է ԱԱԾ-ի կողմից այն բանից հետո, երբ Քրիստինե Մելքոնյանը սկսել էր համագործակցել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, սակայն, Մելքոնյանը  փոխանցել է , որ այդ թեմայով չի ցանկանում որևէ բան ասել. «Խնդրում եմ, ինձ մի անհանգստացրեք, ես որևէ հարցի չեմ պատրաստվում պատասխանել»,- նշել նա:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

kotayk

Լրահոս